Հայ ծանրորդ, Բեյջին 2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 77 կգ քաշային կարգում՝ 360 կգ գումարային արդյունքով։ Ծնվել է Լենինականում։

Դավթյանը ծանրամարտով սկսել զբաղվել 1994 թվականից Հայաստանի վաստակավոր մարզիչ Վահան Բիչախչյանի ղեկավարությամբ։ Չորս տարի անց՝ 1998-ին, դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն, 2001-ին՝ աշխարհի պատանեկան չեմպիոն։

Մեծահասակների մոտ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ 2006 և 2007 թվականներին 77 կգ քաշային կարգում, 2007-ին նվաճեց Աշխարհի առաջնության արծաթը։ 2009 թվականին արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման։