Աշխարհի 2001 թվականի առաջնությունն անցկացվեց Անթալիայում (Թուրքիա) նոյեմբերի 4-11-ին։ Հայաստանից մասնակցեցին 6 ծանրորդ։ Մեդալներ չեն եղել. Ռուդիկ Պետրոսյանը 69 կգ քաշային կարգում զբաղեցրեց 9-րդ տեղը, Վարազդատ Վասիլյանը նույն կարգում՝ 10-րդը։ Արսեն Մելիքյան (77 կգ), Գագիկ Խաչատրյան (85 կգ), Հակոբ Փիլոսյան (94 կգ) և Ռաֆիկ Չախոյանը (105 կգ) մրցումը չավարտեցին։