Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բացառիկ հուշանվեր է ստացել
Դեռևս ԽՍՀՄ տարիներին` 1983 թվականին, Երևանում պետք է կայանար ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Սակայն այն տեղափոխվեց Մոսկվա` մարզահամալիրի հետ կապված բարդությունների պատճառով: Այդ բացառիկ իրադարձության համար պատրաստված մեդալներն այդպես էլ չհանձնվեցին ու հիմա այն վերադառնում է ազգային ֆեդերացիա` 2027 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ: Ընդամենը երկու տարի անց` Երևանը կդառնա համաշխարհային ծանրամարտի կենտրոն, որը բացառիկ է լինելու, քանի որ առաջնությունը վարկանիշային կլինի 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար:
Աշխարհի առաջնության մեդալը թողարկվել է Լենինգրադի (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) դրամահատարանում՝ տոմպակ մետաղից, սահմանափակ՝ ընդամենը 1000 օրինակով։ Հեղինակը հայ նշանավոր քանդակագործ Հովսեփ Պապիկյանն է։
2027 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի ամենասպասված իրադարձությանն ընդառաջ` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում նման կարևորագույն հուշամեդալի ստացման համար: Երկու տարի անց` մեր մայրաքաղաքը կլինի ծանրամարտի «բաբախող սիրտը»` Հայաստան բերելով մեծանուն մարզիկների ու հայ մարզասերին նվիրելով անմոռանալի մրցումային օրեր:
Գլխավոր / Նորություններ / Ֆեդերացիան բացառիկ հուշանվեր է ստացել
Ֆեդերացիան բացառիկ հուշանվեր է ստացել

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ