Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր խորհուրդը հաստատմամբ` 2026 թվականի EWF պատանեկան ուսումնամարզական հավաքը կանցկացվի Հայաստանում՝ Ծաղկաձորում։

Հավաքը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերի սկզբին: Ուսումնամարզական հավաքի նպատակն է մեկ հարկի տակ միավորել եվրոպական տարբեր երկրների երիտասարդ ծանրորդների ու մարզիչների։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային, ինչպես նաև կառույցի նախագահ դոկտոր Աստրիտ Հասանիին և գործադիր խորհրդին՝ ցուցաբերած վստահության և Հայաստանը որպես հավաքի անցկացման վայր ընտրելու համար։

«Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել եվրոպական ծանրամարտի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին։

Մեծ սիրով սպասում ենք բոլոր մարզիկներին, մարզիչներին և պատվիրակությունների անդամներին Հայաստանում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում։ Համոզված ենք, որ հավաքը կանցնի մարզական բարձր մակարդակով և բոլոր մասնակիցներին կպարգևի անմոռանալի տպավորություններ»,-ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: