Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է:

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 88 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից Ռաֆիկ Հարությունյանը պոկեց 160 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով` Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է: