Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային 6-րդ օրը՝ օգոստոսի 25-ին, Հայաստանն ունի երկու մասնակից։
Երևանի ժամանակով 18:00-ին 69 կգ քաշային ու մինչև 15 տարեկանների աղջիկների պայքարի մեջ կմտնի Ակսաննա Թորոսյանը։ Իսկ երեկոյան՝ 21:00-ին, 85 կգ քաշային պատանի ծանրորդների շարքում կմրցի Հարություն Ավետիսյանը։

Առաջնության ընթացքին կարող եք հետևել այս հղմամբ`https://www.youtube.com/@EWFSPORTyoutube/streams