Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից:
Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 94 կգ քաշային Մնացական Աբրահամյանը:
Ժամը` 14:00-ին, մինչև 23 տարեկան աղջիկներից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայինները, այստեղ Հայաստանը կներկայացնի Մերի Թումասյանը:
16:00-ին 110 կգ ծանրորդների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնեն Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը:
Եվ ժամը`18:30-ին գերծանր քաշային ծանրորդների մրցմանը Հայաստանը կներկայացնի Աշոտ Մովսիսյանը:
Գլխավոր / Նորություններ / Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնության վերջին օրը Հայաստանը ունի 5 մասնակից
Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնության վերջին օրը Հայաստանը ունի 5 մասնակից

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ