Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականները կմեկնեն Իսմայիլիա (Եգիպտոս), որտեղ 2026 թվականի մայիսի 2-8-ին տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Կազմում ընդհանուր առմամբ ընդգրկվել են տասը մարզիկ՝ տղամարդկանց և կանանց հավաքականներից։
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի մամուլի կենտրոնը, ազգային հավաքականն ակնկալում է արժանապատիվ ելույթ և բարձր տեղերի համար պայքար։
Տղամարդկանց հավաքականում. Արտուշ Գրիգորյան (65 կգ), Նարեկ Գրիգորյան և Հովհաննես Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 71 կգ), Նարեկ Մկրտչյան (79 կգ), Վալերիկ Մովսիսյան (94 կգ), Գրիգոր Ղազարյան (110 կգ) և Գագիկ Մկրտչյան (+110 կգ)։
Կանանց հավաքականում. Մերի Միսակյան (69 կգ), Աննա Ամրոյան (77 կգ) և Էմմա Պողոսյան (86 կգ)։
Իսմայիլիայի մրցաշարը կհավաքի աշխարհի լավագույն երիտասարդ ծանրորդներին, և հայ մարզիկների համար այն կարևոր փուլ կլինի՝ կարիերայի մեջ իրենց ճանաչելի դարձնելու և միջազգային ասպարեզում արդյունքներ ցույց տալու համար։