Մայիսի 5-ին Իսմայիլիայում (Եգիպտոս) Նարեկ Մկրտչյանը նվաճեց 2026 թվականի երիտասարդական աշխարհի առաջնության արծաթե մեդալը տղամարդկանց 79 կգ քաշային կարգում։

Արդյունքները.

Պոկման մեջ նա բարձրացրեց 151 կգ՝ զբաղեցնելով 3-րդ տեղը այս վարժությունում։ Հրման մեջ՝ 186 կգ՝ կրկին 3-րդ տեղ։ Գումարային 336 կգ արդյունքով Մկրտչյանը նվաճեց ընդհանուր արծաթը։

Չեմպիոն դարձավ եգիպտացի Աբդուլռահման Համուդան 341 կգ արդյունքով (153+188)։ Բրոնզը՝ Դիդարբեկ Ժումաբաևին (Թուրքմենստան, 335 կգ)։

Մկրտչյանի արծաթը դարձավ Հայաստանի առաջին «մեծ» մեդալը այս մրցաշարում։ Մինչ այդ թիմի հաշվին էին մեկ փոքր ոսկի (Նարեկ Գրիգորյան, 71 կգ պոկում) և մեկ փոքր արծաթ (Հովհաննես Հովհաննիսյան, 71 կգ հրում)։

Առաջնության հետագա օրերին ելույթ կունենան Մերի Միսակյանը (69 կգ, մայիսի 5), Աննա Ամրոյանը (77 կգ, մայիսի 6), Էմմա Պողոսյանը (86 կգ, մայիսի 7), Վալերիկ Մովսիսյանը (94 կգ, մայիսի 7), Գրիգոր Ղազարյանը (110 կգ, մայիսի 8) և Գագիկ Մկրտչյանը (+110 կգ, մայիսի 8)։