Միջազգային Ծանրամարտի Ֆեդերացիան (IWF) հաստատել է 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիադայի որակավորման համակարգը։ Այն հիմնված է մարզիկների կայունության վրա երկու տարվա ընթացքում, ոչ թե միանվագ արդյունքների։
Հիմնական սկզբունքը. գումարային վարժությունում 1 կիլոգրամ = 1 վարկանիշային միավոր։ Հաշվի են առնվում 5 լավագույն արդյունքները՝ 3-ը՝ Շրջան 1-ից, 2-ը՝ Շրջան 2-ից։ Եթե մարզիկը չի ապահովում նվազագույնը 3 գումար Շրջան 1-ում և 2 գումար Շրջան 2-ում՝ նա հանվում է Օլիմպիական վարկանիշից։
Որակավորման ժամկետ. 27 հուլիսի 2026 — 7 մայիսի 2028։
Շրջան 1 (6 մրցաշար). IWF Աշխարհի առաջնություն 2026 (Նինբո, Չինաստան), IWF Որակավորման մրցաշար I, II, III, 2027 թվականի Մայրցամաքային առաջնություններ, IWF Աշխարհի առաջնություն 2027 (Երևան, Հայաստան)։
Հիշարժան է, որ Բաթումիում տեղի ունեցած 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը որակավորման ցանկում չի ընդգրկվել։
Շրջան 2 (4 մրցաշար). IWF Որակավորման մրցաշար IV, V, 2028 թվականի Մայրցամաքային առաջնություններ, IWF Աշխարհի առաջնություն 2028 (Աստանա, Ղազախստան)։
Քվոտաներ — ընդհանուր 120 մարզիկ (60 տղամարդ + 60 կին).
Հիմնական որակավորում OQR-ով՝ 96 տեղ (8 լավագույնը յուրաքանչյուր կարգում),
մայրցամաքային ներկայացուցչություն՝ 12 տեղ,
հյուրընկալող երկիր՝ 6 տեղ,
Տրիպարտիտ հանձնաժողովի համընդհանուր տեղեր՝ 6։
Քաշային կարգեր ԼԱ-2028-ում.
Տղամարդիկ՝ 65, 75, 85, 95, 110, +110 կգ։
Կանայք՝ 53, 61, 69, 77, 86, +86 կգ։
Երկրների սահմանափակումներ. 1 երկրից առավելագույնը 3 մարզիկ յուրաքանչյուր սեռից, 1 մարզիկ յուրաքանչյուր կարգում։ 4-րդ մարզիկը հնարավոր է, եթե նա ստանում է «Best Lifter» կարգավիճակ։ Եթե մարզիկը ընդգրկվում է 2 կարգի թոփ-8-ում, ՆՕԿ-ը պետք է ընտրի մեկը։
Հայաստանի հեռանկարները. Աշխարհի 2027 առաջնությունը Երևանում OQR-ի մաս է կազմում, ինչը մեծացնում է մրցաշարի կարևորությունը հայ մարզիկների համար։ Տեսականորեն Հայաստանը կարող է ներկայացնել մինչև 6 մարզիկ (3 տղամարդ + 3 կին), իսկ Best Lifter կարգավիճակ ստանալու դեպքում՝ նույնիսկ ավելի։ Ամենաուժեղ դիրքերը՝ ծանր տղամարդկանց կարգերում։