2026 թվականի ապրիլի 24-ին Բաթումիում 19-ամյա Էմմա Պողոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը կանանց 86 կգ քաշային կարգում՝ կատարելով բոլոր վեց փորձերը։
Պոկման մեջ նա բարձրացրեց 102, 105 և 107 կգ՝ ապահովելով փոքր բրոնզ, իսկ հրման մեջ՝ 132, 134 և 141 կգ՝ նվաճելով փոքր ոսկին։ Գումարային 248 կգ արդյունքը նոր Եվրոպայի պատանեկան ռեկորդ է։
Նույն քաշային կարգում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը 236 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը։