Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփեց ավարտված մրցաշրջանը: Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ հանձնեց ծանրորդներին, մարզիչներին ու նաև ֆեդերացիայի կողմից առաջին անգամ դրամական պարգևներ տրվեցին մարզադպրոցների տնօրեններին («Երևանի ծանրամարտի մարզադպրոց», Գյումրու «Մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոց», Գյումրու «Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ» (դպրոցներին տրված դրամական պարգևները կօգտագործվեն մարզագույքի ձեռքբերման վրա)):
Ֆեդերացիան առաջին անգամ անցկացրեց նաև երեք լավագույն ծանրորդների ու «Տարվա հայտնություն» անվանակարգի պարգևատրությունը: 2025 թվականի երեք լավագույն ծանրորդներն են` Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: «Տարվա հայտնություն» անվանակարգում պարգևի արժանացավ Գրիգոր Ղազարյանը:

© Weightlifting Federation of Armenia
← News