Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի անդամ Արայիկ Ալավերդյանը 2025 թվականի դեկտեմբերի 12–14-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցել է «EWF Technical Official Seminar and Workshop»-ին: Սեմինարը նպատակ ուներ բարձրացնել տեխնիկական պաշտոնյաների մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային չափանիշների արդի փոփոխություններին և ուժեղացնել փորձի փոխանակումը Եվրոպական ծանրամարտի ֆեդերացիայի անդամ երկրների միջև։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կարևորում է նման միջազգային կրթական ծրագրերի մասնակցությունը՝ ապագայում ապահովելով ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն։

