Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Հակոբ Մկրտչյանը մարտի 8-ին տոնում է ծննդյան օրը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Հակոբին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ իր նոր աշխատանքում՝ մարզչական գործունեությունում: Այժմ Հակոբ Մկրտչյանն աշխատում է կրտսեր սերնդի հետ Անի համայնքում: