Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով՝ ՀԾՖ Պատվո մեդալով պարգևատրվել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ» առևտրային համալիրի հիմնադիր Նորայր Մարտիրոսյանը՝ երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ծանրամարտի առաջնությունների կազմակերպչական գործընթացներին ցուցաբերած ակտիվ աջակցության, ինչպես նաև ծանրամարտի զարգացման գործում ունեցած մեծ ու պատասխանատու ներդրման համար։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում պարոն Մարտիրոսյանին՝ կարևորելով սպորտր և մասնավորի արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է հայկական ծանրամարտի առաջընթացին և միջազգային հաջողությունների ամրապնդմանը։

