Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունները:
Երիտասարդներ ծանրորդների 110 կգ քաշայինների պայքարում Հայաստանից Միշա Մելքոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 155 կգ ու 161 կգ: Հրում վարժությունում Մելքոնյանը բարձրացրեց 190 կգ: Երկամարտի 351 կգ արդյունքով` Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է:
Հավաքականի ավագ մարզիչ` Մելիք Ղուկասյան
Երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
Անձնական մարզիչ` Արթուր Կարապետյան