Ուրախ ենք տեղեկացնել, որ Անի համայնքում «Անի ձմեռ» ամենամյա մարզամշակութային միջոցառման շրջանակում առաջին անգամ անցկացվեց ծանրամարտի բաց առաջնություն։
Առաջնությանը մասնակցեցին շուրջ 120 մարզիկներ, ինչը կարևոր և ոգևորիչ ցուցանիշ է համայնքում ծանրամարտի նկատմամբ աճող հետաքրքրության տեսանկյունից։ Մեկ տարվա հետևողական աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող ենք վստահությամբ նշել, որ Անի համայնքում կրկին սկսվել է ծանրամարտի զարգացումը, ինչը հնարավոր է դարձել հատկապես մարզիչներ Հակոբ Մկրտչյանի և Ռազմիկ Օլթեցյանի նվիրված, գրագետ և մասնագիտական աշխատանքի շնորհիվ։
Հատկապես կարևոր է ընդգծել, որ նախորդ տարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիաի հրամանով, գույքային ծրագրի շրջանակում, Անիի համալիր մարզադպրոցին փոխանցվել է ծանրամարտի համար նախատեսված անհրաժեշտ մարզագույք, ինչը մեծապես նպաստել է մարզաձևի վերագործարկմանը համայնքում։
Շնորհակալություն ենք հայտնում Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին՝ համագործակցության, աջակցության և համայնքում ծանրամարտի ավանդույթների վերականգնման պատրաստակամության համար։
Տեսանյութը և լուսանկարները՝ Անիի համալիր մարզադպրոցի պաշտոնական էջից։

