Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում `Հայաստանի հավաքականից Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ ու 124 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ, 150 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Telegram:
https://t.me/armenianweightliftingfederation
Instagram:
https://www.instagram.com/wf_armenia/

