🏋️♂️Մարտին Պողոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը 🇦🇲 պոկում վարժությունում ունեցավ երկու հաջող մոտեցում՝ բարձրացնելով 149 կգ ու 153 կգ: Նա չկարողացավ գլխավերևում պահել 156 կգ: Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր: Հրում վարժության ընթացքում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 186 կգ ու երկրորդ փորձից՝ 190 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե 🥈 մեդալակիր: Երկամարտի 343 կգ արդյունքով՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 🥈 փոխչեմպիոն:

Открыть оригинальную публикацию Facebook
© Федерация тяжёлой атлетики Армении
← Новости