Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում մեկնարկեց 2026 թվականի Հայաստանի ծանրամարտի երիտասարդների առաջնությունը: Առաջնությանը մասնակցում է մոտ 100 ծանրորդ: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան աղջիկները: Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ դարձան`
49 կգ` Օֆելյա Հովհաննիսյան (Գյումրի, երկամարտ`109 կգ)
53 կգ` Միլենա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ` 117 կգ)
57 կգ` Արաքսյա Սիրականյան (Գյումրի, երկամարտ` 137 կգ)
61 կգ` Անգելինա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ` 132 կգ)
69 կգ` Մերի Միսակյան (Քասախ, երկամարտ` 200 կգ)
77 կգ` Ալինա Սուքիասյան (Սևան, երկամարտ` 223 կգ)
86 կգ` Էմմա Պողոսյան (Գյումրի, երկամարտ` 240 կգ)
+86 կգ` Նարե Առաքելյան (Արարատ, երկամարտ` 200 կգ)
Տղաները պայքարի մեջ կմտնեն հուլիսի 24-25-ին: Մուտքն ազատ է: