Եվրոպայի 2021 թվականի առաջնությունն անցկացվեց Մոսկվայում (Ռուսաստան) ապրիլի 3-11-ին։ Սա Տոկիոյի օլիմպիադայի վերջին գլխավոր որակավորման մրցումն էր։ 2020 թվականի առաջնությունը նախապես պետք է անցկացվեր Մոսկվայում, սակայն չեղարկվեց COVID-19 համավարակի պատճառով։
Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկի, 2 արծաթ և 4 բրոնզ ընդհանուր գումարով։ Ոսկի՝ Կարեն Ավագյան (89 կգ, 375 կգ) և Սամվել Գասպարյան (102 կգ, 390 կգ)։ Արծաթ՝ Հակոբ Մկրտչյան (96 կգ, 372 կգ) և Գոռ Մինասյան (+109 կգ, 464 կգ)։ Բրոնզ՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Արսեն Մարտիրոսյան (102 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ, 445 կգ) և Լիանա Գյուրջյան (կանանց 81 կգ)։